ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սա մերօրյա ողբերգություն է». բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի ամիս է կանգնած են արցախահայության համար անհրաժեշտ մարդասիրական բեռներով բարձված բեռնատարները, որոնց մուտքն Արցախ արգելափակել է Ադրբեջանը:
«Սա շատ տխուր և միաժամանակ շատ վտանգավոր վայր է... սա մերօրյա ողբերգություն է»,- ասել է Humanitarian Aid Trust-ի (HART) հիմնադիր և նախագահ Քոքսը:
Հիշեցնենք՝ այսօր 277-րդ օրն է, որ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բեռնաթափում Ստեփանակերտ հասցված 15 տոննա մարդասիրական բեռները
ՌԴ խաղաղապահները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է երեկ ռուսական Կարմիր խաչի մեքենայով Ստեփանակերտ հասցված 15 տոնն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում «MAN» ավտոբուսը փչացել է, ուղևորները մնացել են ճանապարհի կեսին
Լրագրող Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ երևում է, որ թիվ 74 երթուղին սպասարկող M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլոր տեղամասերից ստացված արդյունքները ժամը 10։00-ի դրությամբ․ ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10։00-ի դրությամբ ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել է Արցախի հարցը
ԱՄՆ Կոնգրեսում կայացան Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները։ Նախագահում էր հանձնաժողովի համանախա...