ՔՊ-ական պատգամավորը հորը, քրոջ ամուսնուն, ընկերուհուն, ազգականներին ԱԺ-ում աշխատանքի է տեղավորել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր ծանոթ-բարեկամներին Ազգային ժողովում աշխատանքի է տեղավորում: Օգտվելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանավորությունից՝ նա, իր հորից սկսած, փեսային, ազգականին, ընկերուհուն աշխատանքի է տեղավորել:
Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանն Ալեն Սիմոնյանի օգնականն էր 2018թ.-ին ձևավորված խորհրդարանում: 2021թ.-ի ընտրությունների ժամանակ Ալեն Սիմոնյանը նրան տեղավորեց ՔՊ ցուցակում, և նա պատգամավորի օգնականից պատգամավոր դարձավ: Ամենաարտոնյալ պատգամավորներից է, ամենաշատ գործուղումների մեկնողը»:
Ինչպես գրում է թերթը, այս ընթացքում Հասմիկ Հակոբյանը հասցրել է՝
• հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում,• Իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ էլ նշանակել է տվել Մարի Ստեփանյանին:
• իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի,
• քրոջ ամուսնուն՝ Վարոյին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդ,
• իր աղջկա դասընկերուհու մորը եւ մյուս ծանոթին էլ տեղավորել է խորհրդարանի բուժկետում, եւ նրանցից մեկը բուժկետի բուժքույրն է՝ Լիլիթ Օհանյանը,
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանություն վերցրել է Հասմիկ Հակոբյանից, որը, ինչպես գրում է թերթը, բնականաբար, չի հերքել տեղեկությունները՝ նշելով, որ ոչ մեկը չպետք է տուժի՝ մյուսի պաշտոնով պայմանավորված:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն. USAID-ի ղեկավար
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգայ...