Հասարակություն

Պետդուման առաջարկել է խստացնել միգրանտներին զենքի վաճառքի կանոնները

Պետդուման առաջարկել է խստացնել միգրանտներին զենքի վաճառքի կանոնները

«Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության առաջնորդ, Պետդումայի համանուն խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովն առաջարկել է խստացնել զենքի շրջանառությունը, այդ թվում՝ միգրանտների համար՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով, գրում է RBC-ն:

 

Միրոնովը նախատեսում է համապատասխան օրինագիծ ներկայացնել Պետդումա, իսկ Մարդու իրավունքների խորհուրդը պատրաստ է աջակցել նախաձեռնությանը։ 

 

«Հաշվի առնելով <...> ի հայտ եկած նոր սպառնալիքներն ու մարտահրավերները Ռուսաստանի Դաշնության պետության և քաղաքացիների անվտանգությանը, առաջարկվում է զենքի շրջանառության ռեժիմի շրջանակներում ստեղծել լրացուցիչ պաշտպանության մեխանիզմներ»,- ասված է պարզաբանման մեջ։ 

 Խոսքը նաեւ պարզեցված կարգով ռուսական անձնագիր ստացած քաղաքացիների մասին է։

 

Այս ժամանակահատվածը թույլ կտա «առավել արդյունավետ գնահատել պետության հետ միգրանտի կայուն իրավական կապը»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250