Իսրայելը ռմբակոծել է ռուսական ավիաբազան Սիրիայում․ կան զոհեր և վիրավորներ
Իսրայելը ռմբակոծել է ռուսական ավիաբազան Սիրիայում։ Այս մասին հայտնում է սիրիական Ortas պետական լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ երկու սիրիացի զինվոր է զոհվել, վեցը՝ վիրավորվել միջերկրածովյան նավահանգստային Տարտուս քաղաքի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով, որտեղ տեղակայված է ռուսական ռազմածովային բազան։
Հայտնում են, որ հարվածը հասցվել է հակաօդային պաշտպանության դիրքերին։ Ավելի ուշ սիրիական բանակը հայտնել է, որ իսրայելական հրթիռները հարվածել են Համայի արվարձաններին և պատճառել միայն որոշակի նյութական վնաս։
Reuters-ը, վկայակոչելով սիրիական ընդդիմության աղբյուրը, հայտնում է, որ վերջին հարվածը հասցվել է Համայի հարավում գտնվող ռազմաբազայի և Հոմս նահանգի հարավարևմտյան կենտրոնական նահանգի Ալ-Շայրաթ ռազմական օդանավակայանի մոտ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք․ ՊԲ
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ Սեպտեմբերի 14- ին ժամը 15 ։10֊ից ժամը 16։ 20֊...
Հայաստան են ժամանել ԱՄՆ գեներալներ․ հետևում են հայ-ամերիկյան զորավարժությունների ընթացքին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զ...
ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին մանրամասներ է ներկայացրել
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ․ հայկական կողմը մեկ վիրավոր ունի
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարություն...