ԵՊԲՀ-ի գլխավոր շենքը կօտարվի՞․ ՏԿԵՆ-ից պարզաբանում են

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է տարածել․ 

«Այսօր տարբեր զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ աճուրդով կօտարվեն Բժշկական համալսարանին պատկանող շենքերը, իսկ նյութին կցվել են Երևանի պետական բժշկական համալսարանի գլխավոր մասնաշենքի լուսանկարները: 

Ցանկանում ենք տեղեկացնել, որ տարածված լուսանկարները տեղեկատվության հետ որևէ առնչություն չունեն: 

Իրականում Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունված «Պետական գույքն օտարելու մասին» որոշումը վերաբերում է ք. Երևան, Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին և դրա սպասարկման համար հատկացված հողամասին: 

Գույքը հանդիսանում է պետական սեփականություն և 2015 թ. հունիսի 10-ին կնքված թիվ 70/0015 անհատույց օգտագործման պայմանագրով տրամադրված է եղել Երևանի պետական բժշկական համալսարանին, սակայն տարիներ ի վեր չի շահագործվել: ​ 

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ ԵՊԲՀ-ի գլխավոր շենքը չի օտարվում»։ 

Քաղաքականություն