
Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին

ԱՄՆ-ի բնակչուհին, ով սկսել է կրծքով կերակրել ամուսնուն, պատմել է, թե ինչպես է փոխվել նրա առողջությունը: Ամերիկացի զույգի պատմության վրա ուշադրություն է դարձրել Daily Star-ը։
Ֆլորիդայի նահանգից Ռեյչել Բեյլին պատմել է, որ ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ իր դուստրը կրծքով էր կերակրվում: Կինը ամուսնու՝ Ալեքսանդրի հետ նավարկության են գնացել, բայց մոռացել է վերցնել կրծքի կաթի կթիչը։ Երկու օրվա ընթացքում նրա կուրծքը ուժեղ ուռել էր և սկսել էր ցավել ։ «Շատ ցավոտ էր, և ես վախենում էի, որ ինչ-որ վարակ ձեռք կբերեմ։ Այնպես որ, մենք որոշեցինք, որ ամուսինս կփորձի կաթ խմել՝ ցավս մեղմելու համար», - հիշում է Ռեյչելը։
Ալեքսանդրը հայտարարել է, որ կնոջ կաթն ամենևին էլ այնպիսին չէր, ինչպիսին ինքն էր պատկերացնում, սակայն շուտով կախվածություն է ձեռք բերել դրանից։ Տղամարդը պնդում է, որ հեղուկն այնքան սննդարար է եղել, որ երկու տարի չի հիվանդացել, իսկ ծանոթներն ասում են, որ նույնիսկ նրա մաշկի վիճակն է բարելավվել: Ռեյչելը, իր հերթին, ասել է, որ այս ընթացակարգը նկատելի փոփոխություններ է մտցրել իրենց կյանքում և «նրանց հուզական կապը 10 անգամ ավելի ամուր է դարձրել»:
Այժմ տղամարդն ամեն օր խմում է կնոջ կաթը «հենց աղբյուրից» և նույնիսկ գերադասում է այն կովի կաթից։ Բացի այդ, Ռեյչելի մոտ, ով այժմ կրկին կրծքով կերակրում է երեխային, չափազանց շատ կաթ է արտադրվում, և ամուսինն օգնում է լուծել խնդիրը:
Այն բանից հետո, երբ զույգի պատմությունը տարածվեց համացանցում, շատերը հայտարարեցին, որ իրենց զբաղմունքը «տարօրինակ» է և «մտահոգիչ»: Սակայն կինը պնդում է, որ ինքը կապ չունի սեռական ֆետիշների հետ։ «Ամուսինս պարզապես օգնում էր ինձ, երբ ես ցավ էի զգում, և հետո այն վերածվեց ուժեղ հուզական կապվածության», — ասել է կինը։