82 տարեկանում կյանքից հեռացել է Մոլդովայի նախագահը
82 տարեկանում կյանքից հեռացել է Մոլդովայի նախագահ Միրչա Սնեգուրը։ Այս մասին հայտնում է հանրապետության առաջին խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխվարչապետ Կոնստանտին Տամպիզան։
Սնեգուրին հուղարկավորելու են Քիշնևի կենտրոնական գերեզմանատանը կնոջ կողքին։
Միրչա Սնեգուրը Մոլդովայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1990 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 1997 թվականի հունվարի 15-ը։
Սնեգուրը ծնվել է 1940 թվականի հունվարի 17-ին Ռումինիայի Սորոկա գավառի Տրիֆենեշտ գյուղում։ Նա ավարտել է Քիշնևի գյուղատնտեսական ինստիտուտը, աշխատել է գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև տարբեր կառավարչական պաշտոններ է զբաղեցրել Մոլդովայի հյուսիսային շրջաններում։ 2000 թվականին պարգևատրվել է Հանրապետության շքանշանով, արժանացել է Քիշնևի գյուղատնտեսական համալսարանի (1996 թ.), Անկարայի համալսարանի (1996 թ.) և Մոլդովայի միջազգային ազատ համալսարանի (2001 թ.) Doctor Honoris Causa պատվավոր կոչման։
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ․ Տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան
Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահ...
Արցախից հայտնել են, թե ինչ սկզբունքով են բաշխվելու ՌԴ օգնության փաթեթները
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված...
Մի քանի օր Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով
Սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է...
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին ընդունել Ակնայով հումանիտար բեռների տեղափոխումը
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Այս մաս...