ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պարոն Մամիջանյան, էստեղ ո՛չ ձեր կանչերից, ո՛չ «արյունռուշտ» կոչերից վախեցող չկա». Վահագն Ալեքսանյան
Երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հայտնել է, թե չի բացառում, որ Երևանում արյամբ իշխանություն է փոխվելու։ Հերթական անգամ ընդդիմությունը, համադրելով կամ նույնականացնելով իր ջանքերը, իր արյունռուշտ կոչերն այն փաստի հետ, որ սահմաններին որոշակի լարվածություն կա, որ ադրբեջանական զորքերի կուտակում կա, անում է նմանատիպ հայտարարություններ։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում շեշտել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Հետո էլ, պարո՛ն Մամիջանյան, այստեղից հայտարարեցիք, թե երբ կանչը հնչի, կգա գործելու ժամանակը։ Պարոն Մամիջանյան, ես կխնդրեմ էդքան պաթոսով չարտահայտվել և վայբերի SMS-ներին կանչ չանվանել, որովհետև բոլորս էլ գիտենք, թե ձեր կանչ կոչվածը ինչի հետ եք, ինչ SMS-ների հետ եք, որ, ամենայն հավանականությամբ, վայբերով եք ստանում և ես վստահ եմ, որ մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը գիտի, թե աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը։ Էստեղ ո՛չ Ձեր կանչերից վախեցող կա, ո՛չ Ձեր արյունռուշտ կոչերից վախեցող կա, ո՛չ էլ առհասարակ ձեզնից վախեցող կա»,- հայտարարել է իշխանական պատգամավորը։
Հիշեցնենք՝ Աժ նիստում իր ելույթի վերջում Մամիջանյանը դիմեց ԱԺ ՔՊ պատգամավորներին՝ նշելով, որ Փաշինյանը Նոյը չէ, տապան չունի, դեռ ժամանակ ունեք, շուտով, երբ հնչի զանգը, կլինի գործողությունների ժամանակը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ասաց, թե ինչ է մտածել Երևանում մեծ թվով վրացական համարներով մեքենաներ տեսնելիս
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցի, անդրադարձել է վրացական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հռոմի ստատուտը մեր խմբակցության դիրքորոշմամբ վավերացվելու է լիարժեք». Փաշինյան
Հայաստանը կվավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) լիարժեք։ Ազգային ժողովում կառավա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևանի գործողությունները ոչ բարեկամական են». Զախարովա
Ռուսաստանը Հռոմի կանոնադրության հնարավոր վավերացման համատեքստում Հայաստանի գործողությունները դիտարկում է որպես ոչ բարեկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներում–բեկում չի լինելու. վարչապետը` քարոզարշավի ժամանակ վարչական լծակի օգտագործման մասին
Եթե պարզվի` ՀՀ որևէ մակարդակի որևէ պաշտոնյա վարչական լծակի օգտագործմամբ ինչ–որ մեկին տանում է հանրահավաքի, ընտրության, ա...