Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ռուսական կեղծ համարանիշներով Mercedes-ի վարորդը կանգնել է, դիմել փախուստի՝ նետելով ատրճանակ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ռուսական կեղծ համարանիշներով Mercedes-ի վարորդը կանգնել է, դիմել փախուստի՝ նետելով ատրճանակ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Mercedes մակնիշի…

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան երթևեկում է ռուսական կեղծ համարանիշներով։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։

«Տեղում գումարտակի հրամանատար Արման Գասպարյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ նշված Mercedes-ը վերցվում է հսկողության տակ ու արդեն Սայաթ-Նովա պողոտայից դեպի Չարենցի փողոց ընթանալիս նույն վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն Լևոն Բաղդասարյանը նկատում են նշված Mercedes-ը և հրահանգում են, որպեսզի այն կանգնի։


Վարորդը կանգնում է, ապա դուրս է գալիս ավտոմեքենայից և դիմում փախուստի, սակայն Խ․ Հովհաննիսյան ու Լ․ Բաղդասարյանը հետապնդում են նրան և բռնում։ Փախնելու ընթացքում նա ինչ-որ բան է նետում, ինչը պարեկների աչքից չի վրիպում, այն դեպքում, երբ փողոցում բացակայում էր արտաքին լուսավորությունը»,-գրում է կայքը։

Պարզվում է, որ նետած իրը «Մակարով» տեսակի ատրճանակ է՝ իր պատյանով, իսկ Mercedes մեքենայի համարանիշներն էլ՝ կեղծ։


Նշվում է, որ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

[eb9f6126e0b28b6f6abfa032776735b2.jpg]

[c92cd5f5c4c8a10f5ff818fcb034ead4.jpg]

[dd7e4e0f0bf6207986866b1f3c44b2e0.jpg]

[2a0024bfc48467c4f2107b69d187a8c0.jpg]

[d8d2266d2582db572524d2e333fe118c.jpg]

[3ef1c1cd8025a94a3711707ba88e7f0c.jpg]

[556931d65d8b7e2002826331705e9db3.jpg]

[5dbbc8949108fda2e96b7554ac9a24f3.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250