Ի՞նչ է նշանակում ադրբեջանական զրահատեխնիկայի վրա պատկերված նշանը
Ադրբեջանը վերջին օրերին լրացուցիչ զորք, զենք ու զրահատեխնիկա է կուտակում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանին։ Հատկանշական է, որ ադրբեջանական, այնուհետև թուրքական մեդիայում և սոցցացերում սկսեցին լայնորեն տարածվել տեսանյութեր, որտեղ երևում են զինվորներ և զրահատեխնիկա տեղափոխող ավտոշարասյունը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Ուշագրավ է շարասյան գրեթե բոլոր մեքենաների վրա սպիտակ ներկով արված նշանը։ Տեսանյութերից հասկացվում է, որ այդ բեռնատարների վրա ներկով գրված է գլխիվայր լատինական «A» տառը։
Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկություններից պարզ է դառնում, որ այդ նշանը պատկերված է «Նախիջևանն ու Ադրբեջանը իրար միավորելու նպատակով»։ Դա բացատրվում է հետևյալ կերպ․ ««∀» տառի երկու թեք գծերից մեկը ներկայացնում է Նախիջևանը, մյուսը՝ Ղարաբաղը, իսկ միջին գիծը ներկայացնում է Զանգեզուրը, որը կմիացնի երկուսը»:
Մեկ այլ պնդման համաձայն, գլխիվայր լատինատառ «A»-ն նշանակում է «ամբողջականություն, միասնություն»։
Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ Արցախը ոչնչացնելու և դրա ողջ տարածքում Ադրբեջանի դրոշը կանգնեցնելու վճռականությունն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին մանրամասներ է ներկայացրել
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ․ հայկական կողմը մեկ վիրավոր ունի
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարություն...
Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարը․ ՊԲ
Արցախի պաշտպանության նախարարությունը, որ Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարը։ «Սեպտեմբերի 13- ին` ժամը 11...
Տեղի է ունեցել հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը
Երևանում մեկնարկել են «Արծիվ գործընկեր –2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է AFP–ն։&nbs...