Երևանյան լճի վրա բացվել է հանրապետությունում առաջին լողացող արևային էլեկտրակայանը
Երևանյան լճի վրա այսօր բացվել է հանրապետությունում առաջին լողացող արևային էլեկտրակայանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Կայանը կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ, Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ:
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը բացման արարողությանը նշել է` թեև այս կայանի հզորությունը մեծ չէ, սակայն այն ու նմանատիպ այլ կայաններ կարող են նոր հեռանկարներ բացել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման համար:
«Վստահ ենք, որ նմանատիպ ծրագրերն ունենալու են դրական ազդեցություն և նպաստելու են ոլորտի զարգացմանը և Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»,- ասել է նախարարը։
Բացմանը ներկա են եղել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին, պաշտոնատար այլ անձինք:
Ի դեպ, կայանը կառուցել է ֆրանսիական «Transenergie» ընկերությունը՝ գերմանական, ավստրիական և ֆրանսիական սարքավորումների հիման վրա։ Ջրի վրա կայաններն արդեն տեղադրվում են ամբողջ աշխարհում։ Դրանք մի շարք առավելություններ ունեն` տարածք չեն զբաղեցնում, ջրի մեջ ավելի լավ են սառչում, ինչը մեծացնում է նրանց արդյունավետությունը, իսկ արևային վահանակները նվազեցնում են լճից կամ ջրամբարից գոլորշիացումը։
Նմանատիպ հոդվածներ
Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է. նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տնային կալանքը փոխվել է գր...
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել
Մոսկվայի օդանավակայաններում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, 41 չվերթ է հետաձգվել։ Սա բխում է Yandex-ի տվյալներից: Այս մասին...
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներն ըստ տեղամասերի
Ներկայացնում ենք Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ըստ տեղամասերի. 6/47 ընտրատեղամ...
ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև վերացվել է քաղաքացիների համար վիզային ռեժիմը
Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած...