Տուգանքներն ինչո՞ւ եք 3 անգամ բարձրացրել․ կա՞ չափորոշիչ, թե՞ եղանակից է կախված․ Արթուր Խաչատրյան
Մեր նպատակը տուգանքով բյուջեն լցնելը չէ. տնտեսվարողին պետք է ձեռնտու չլինի տուգանքը վճարել և շարունակել խախտումը։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկման, թե ինչու են եռապատկում ընդհանուր օգտագործման ճանապարհների վնասման և օգտվելու կարգի խախտման համար տուգանքը:
«Տարբեր իրավախախտումների համար տուգանքների չափերը քննարկելիս մեզ համար ամենակարևոր գործոնները հետևյալներն են, որ տնտեսվարողներին կամ քաղաքացուն ձեռնտու չլինի տուգանքը վճարել ու շարունակել այդ գործունեությունը կատարել: Այսինքն՝ տուգանքը պետք է լինի զսպող, ոչ թե միջոց, որով պետբյուջե փող կլցվի: Մեր նպատակն ամենևին դա չէ»,- նկատել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ 1.5-2 մլն տուգանքն ինչ է փոխելու, եթե մարդը կարող է այդ տուգանքը վճարել և շարունակել խախտումը։
«Դրա համար որոշ դեպքերում կարող է նպատակահարմար լինել ոչ թե 10 անգամ, այլ 100 անգամ ավելացնել տուգանքի չափը»,- հավելել է իշխանական պատգամավորը։
Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է, թե տուգանքներն ինչո՞ւ են 3 անգամ բարձրացրել․ կա՞ չափորոշիչ, թե՞ եղանակից, տրամադրությունից է կախված։
Նմանատիպ հոդվածներ
Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է. նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տնային կալանքը փոխվել է գր...
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել
Մոսկվայի օդանավակայաններում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, 41 չվերթ է հետաձգվել։ Սա բխում է Yandex-ի տվյալներից: Այս մասին...
ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև վերացվել է քաղաքացիների համար վիզային ռեժիմը
Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած...
«Քանի՞ մարդ դեռ պետք է մահանա, որպեսզի աշխարհը սկսի նկատել». CNN-ն անդրադառձել է Լաչինի շրջափակմանը
CNN-ը լայնածավալ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբ...