ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3000-ը

Լիբիայի արևելյան Դերնա քաղաքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է երեք հազարը, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով խորհրդարանի կողմից լիազորված կառավարության առողջապահության նախարար Ուսման Աբդ ալ Ջալիլին։


Ավելի վաղ Լիբիայում Կարմիր մահիկի ներկայացուցիչը հայտնել էր, որ ավելի քան ինը հազար մարդ անհետ կորել է Դերնայում ջրհեղեղների պատճառով։

«Ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է երեք հազարը»,- նախարարի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը։


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք «Դանիել» ցիկլոնի պատճառով տեղացած հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել արևելյան Լիբիայի մի շարք քաղաքներում և բնակավայրերում, այդ թվում՝ Ալ-Բայդա և Դերնա: Հորդառատ անձրեւների պատճառով տարածաշրջանում փակվել են օդանավակայաններն ու ծովային նավահանգիստները։ Երկրի արեւելքում գտնվող Սուս եւ Դերնա քաղաքները հայտարարվել են բնական աղետի գոտիներ։ Ջրհեղեղից տուժած քաղաքներում պարետային ժամ է սահմանվել։


 

Պատահարներ