Նավալնին մահացել է թույնից. մանրամասներ
Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին մահացել է էպիբատիդինի թունավորումից, ասվում է Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների համատեղ հայտարարության մեջ։
«Մեր կառավարությունները այս եզրակացությանն են հանգել Ալեքսեյ Նավալնիից վերցված նմուշների վերլուծության հիման վրա։ Այս թեստերը միանշանակ հաստատել են էպիբատիդինի առկայությունը։ Էպիբատիդինը թույն է, որը հանդիպում է Հարավային Ամերիկայի թունավոր նետագորտերի մեջ։ Այն բնական ճանապարհով չի հանդիպում Ռուսաստանում։
Ռուսաստանը հայտարարել է, որ Նավալնին մահացել է բնական պատճառներով։ Սակայն, հաշվի առնելով էպիբատիդինի թունավորությունը և նկարագրված ախտանիշները, նրա մահվան պատճառը, ամենայն հավանականությամբ, թունավորումն էր։ Նավալնին մահացել է բանտում, ինչը նշանակում է, որ Ռուսաստանն ուներ միջոցներ, դրդապատճառ և հնարավորություն նրան այս թույնը ներարկելու համար», - նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։
Այս արդյունքները «մեկ անգամ ևս ընդգծում են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը Քիմիական զենքի կոնվենցիայի, և այս դեպքում՝ Կենսաբանական և թունավոր զենքի կոնվենցիայի բազմակի խախտումների համար», - եզրակացրել են նրանք։
Նմանատիպ հոդվածներ
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում...
Արաբկիրում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 3-9-ը (2026թ․) Փոշ...
Երևանում սպասվում են տեղումներ՝ անձրևի տեսքով
Հանրապետության տարածքում փետրվարի 14-ին, 15-ի և 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հո...
Դիմել եմ Քննչական մարմնին, որ նոր դիրքորոշում ստանամ. Արամ Վարդևանյան
Ծանոթացա իշխանական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին, ըստ որի իբրև Սամվել Կարապետյանի տեսաուղերձ...