ՏԵՍԱՆՅՈՒԹ. 150 մարդ է զոհվել Լիբիայում «Դանիել» ցիկլոնի պատճառով

Առնվազն 150 մարդ է զոհվել Միջերկրական ծովի ափին գտնվող Դերնա քաղաքում «Դանիել» ցիկլոնի պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

 

Նշվում է, որ  Լիբիայի Ազգային միասնության կառավարությունը քաղաքում բնական աղետի ռեժիմ է հայտարարել։ Al Wasat տեղեկատվական պորտալի փոխանցմամբ՝ ցիկլոնի պատճառով մեծ վնաս է կրել նաեւ Ալ Բայդա քաղաքը։ Տեղի բնակիչների տարհանման բանակի գործողության արդյունքում կապը կորել է հինգ զինվորականների հետ։

 

Սեպտեմբերի 10-ին Լիբիայի հյուսիս-արևելք է ներթափանցել «Դանիել» ցիկլոնը և ափամերձ քաղաքներ բերել  ուժեղ քամիներ և հորդառատ անձրևներ: Նախօրեին Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը բոլոր զորամասերի մարտունակության մակարդակը բարձրացրել էր առավելագույնի։

Պատահարներ