ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր ուսուցիչները հիասթափվեն». ԿԳՄՍ–ի մոտ բողոքի ակցիա է
Հայաստանյան բազմաթիվ դպրոցների ուսուցիչներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դեմ են արտահայտվում նոր չափորոշիչներին և ինչպես նաև պահանջում են, որպեսզի իրենց իրավունքները չոտնահարվեն։
«Ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր ուսուցիչները հիասթափվեն, դպրոցներում ուսուցիչների պակաս լինի։ Բոլոր տեղերում ուսուցիչների թափուր աշխատատեղեր են, ու այս վիճակը շարունակվում է, չգիտեմ էլ ինչ են որոշելու անել»,– նշել է բողոքի ակցիայի մասնակից անգլերենի ուսուցչուհին։
Ինչ վերաբերում է կամավոր ատեստավորմանը, նա ընդգծել է, որ «Անգլերեն» առարկայի հարցերը բերված են դրսից, և որքան էլ իր կամ մյուս կոլեգաների գիտելիքները բարձր մակարդակի վրա են, այնուամենայնիվ, գուցե և չկարողանան պատասխանել որոշ հարցերի։ Ուսուցչուհին ընդգծեց, որ անհրաժեշտ է դասընթացներ անցկացնել։
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Գալստյանն էլ ընդգծել է, որ ոտնահարվում են իրենց իրավունքները` աշխատանքից հետո տանը միևնույնն է շարունակում են աշխատել, շաբաթ–կիրակի օրերին շաբաթվա պլան են լրացնում, աշխատավարձերի առումով էլ անհավասարություն է դրված ուսուցիչների միջև։
«Ուսուցիչների մի մասի աշխատավարձը բարձրացնում են, մյուսինը` ոչ, բայց դա սխալ է։ Ես ուրախ մ իմ կոլեգաների համար, բայց բարձրացնելիս կարող են ընդհանուր բարձրացնել, հետո կոչ անել կամավոր ատեստավորվելու։ Բազմաթիվ ուսուցիչներ այս պայմանների պատճառով ուղղակի դուրս են գալիս գործից։ Այս պահին ամենաոտնահարված մասնագետը հանրապետությունում ուսուցիչն է»,– ընդգծել է նա։
Խոսելով նոր տպագրված գրքերի մասին, ուսուցչուհին շեշտել է, որ 5-րդ դասարանի համար նախատեսված «Մայրենիի» գիրքը տպագրված է և բավականին մատչելի է։ Չնայած դրան, Գալստյանն ընդգծեց, որ կան նաև թերություններ ուսումնական պլանի մասով. թեմաներ կան, որ առկա չեն պլանում, իսկ դասագրքում կան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբակալություններ՝ ՀՀ ՊՆ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծիծեռնակաբերդի խճուղում իրավիճակը շարունակվում է լարված մնալ. բերման ենթարկեցին Հովսեփ Կուբաթյանին
Հայտնել էինք, որ քաղաքապետերանը որոշել է քանդել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող այգու ճեմուղիները, որոնք սալաքարեր են...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցին իրենով է արել խորհրդային այբբենարանի ստեղծողի տունը և հասարակաց տուն հիմնել. ՌԴ
Ադրբեջանցին իրենով է արել խորհրդային այբբենարանի ստեղծողի տունը և հասարակաց տուն հիմնել. վարձակալն իր տուն է բերում մերկ...
Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է. նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տնային կալանքը փոխվել է գր...