Սպորտ
Նովակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ Սաղավարտի» իր 24-րդ տիտղոսը
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը US Open-ի եզրափակիչում հաղթել է ռուս Դանիիլ Մեդվեդևին։
Նյու Յորքում ընթացող US Open-ի վճռորոշ հանդիպումն ավարտվել է 6:3, 7:6 (7:5), 6:3 հաշվով՝ հօգուտ Ջոկովիչի, ով աշխարհի երկրորդ ռակետն է։ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում Մեդվեդևը զբաղեցնում է երրորդ տեղը։
Տղամարդկանց շրջանում համաշխարհային վարկանիշը գլխավորում է իսպանացի Կառլոս Ալկարասը, ով կիսաեզրափակչում պարտվել է ռուսաստանցուն։
36-ամյա Ջոկովիչը US Open-ի քառակի հաղթող է և ընդհանուր առմամբ նվաճել է Մեծ Սաղավարտի 24 տիտղոս:
Այս տարի սերբը խաղաց ու դուրս եկավ այս շարքի բոլոր մրցաշարերի եզրափակիչ՝ պարտվելով միայն մեկում՝ Ուիմբլդոնում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ
Կասիլյասը նշել է, թե որ հավաքականը կհասնի ԱԱ-2026-ի եզրափակիչ
1.0