ֆուտբոլի նոր մարզադաշտ կառուցելու հարցը ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է
Հայաստանում ֆուտբոլի նոր մարզադաշտ կառուցելու հարցը ԿԳՄՍ նախարարության ամենօրյա խնդիրն է։ Ազգային ժողովում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկին։
«Եկեք մտածենք, որ օր առաջ ունենանք առնվազն 30 հազար նստատեղ ունեցող ֆուտբոլային մարզադաշտ»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։
Արձագանքելով այդ առաջարկին՝ Գիլոյանը նշեց, որ այդ հարցը ԿԳՄՍ նախարարության հանապազօրյա խնդիրն է։
«Հայաստանի հավաքականի՝ հպարտություն ներշնչող խաղի ֆոնին այսօր այնպիսի պահանջարկ է առաջացել, որ ձեզ վստահեցնում եմ, որ հանրապետության բնակչության կեսը ինձանից նեղացած է, որ տոմս չեմ կարողանում տալ իրենց։ Հուսամ, որ,այո, այդպիսի մարզադաշտ կունենանք և այդ մարզադաշտում կարձանագրվեն նոր փառահեղ հաղթանակները»,- եզրափակեց Գիլոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան հաստատել է, որ Լուիս Ռուբիալեսը հրաժարական է տվել
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան հաստատել է, որ Ռուբիալեսը, որը զբաղեցնում էր կազմակերպության նախագահի պաշտոնը,...
«Մենք կվերադառնանք ավելի ուժեղ»․ Հայաստանի հավաքականի դարպասապահի գրառումը
Հայաստանի հավաքականի ու «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը գրառում է կատարել: «Շնորհակալություն բոլորիդ այս երկու...
Քաղաքական բնույթի «սադրիչ ուղերձ», ստադիոնում պայթուցիկների կիրառում․ ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել ՀՖՖ-ի դեմ
Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրի Խորվաթիայի հավաքականի հետ խաղից հետո ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Հայաստանի ազգային հավ...
Մխիթարյանը «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում է
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների...