«Կյանքիս ամենածանր խաղերից մեկն է լինելու»․ Նաիր Թիկնիզյան
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Խորվաթիայի դեմ խաղից առաջ կիսվել է տպավորություններով։
«Հիանալի տրամադրություն ունեմ, ու ինձ լավ եմ զգում, այդպես միշտ է լինում, երբ Երևանում եմ ու հավաքականի ճամբարում։ Մեծ ցանկություն ունենք լավ արդյունքի հասնելու մեր տնային մարզադաշտում։ Չկա վախ, այո կա անհանգստություն, որը միայն մոտիվացիայի կվերածվի։ Խորվաթիան Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է։ Ուրախ կլինեմ վաղը խաղալ այնպիսի բարձրակարգ խաղացողների դեմ, ինչպիսիք ունի Խորվաթիան։ Հիմա ֆուտբոլում հեշտ խաղեր չկան, կարող եմ ենթադրել, որ կյանքիս ամենածանր խաղերից մեկն է լինելու։ Հատկապես, որ Խորվաթիայի թիմի կազմում տիեզերական խաղացողներ են հանդես գալիս։ Երջանիկ եմ լինելու Հայաստանի հավաքականում, երախտապարտ եմ հայ ազգին ու ՀՖՖ-ին ու մարզչական շտաբին՝ ինձ վստահելու , հավատալու և այսքան լավ ինձ ընդունելու համար։
Թուրքիայի դեմ խաղը ամենալարված խաղերից էր նաև էմոցիաների առումով առանձնահատուկ էր, բայց այն որ երկրպագուները փորձում էին մեզ հունից հանել, միայն ժպիտ էր առաջացնում, և դժվարություններ չառաջացրեց։ Հանդերձարանում բոլորս շատ տխուր էինք, շատ մոտ էինք հաղթանակին։ Յուրաքանչյուր խաղին տալիս ենք այն, ինչ ունենք,մեր բոլոր ուժերը։ Ուժեր կունենանք նաև Խորվաթիայի դեմ։ Բոլոր թիմակիցներով միմյանց լավ ենք զգում, չնայած որ այդքան էլ երկար ժամանակ չէ՝ մարզվում ենք միասին։ Բոլորիս համագործակցությունը բավականին լավ է, ու դրանում մեր մարզչական շտաբի ներդրումը շատ մեծ է։
Ի՞նչ գնահատական կտամ իմ խաղին․ երբեք իմ խաղը չեմ գնահատում։ Ավելի լավ է մարզչական շտաբին հարցնեք այդ մասին»,- ասել է Թիկնիզյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիա -Հայաստան խաղը ավարտվեց ոչ ոքի․ մեր հավաքականը շարունակում է պայքարը Եվրո-2024-ում
Ինչպես արդեն նշել էինք Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակում մրցակցի հարկի տակ հ...
Առաջին գոլը․ 1-0 օգուտ Հայաստանի հավաքականին
Ինչպես արդեն նշել էինք Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակում մրցակցի հարկի տակ հ...
Ռաֆայել Նազարյանը հրաժարական տվեց Հայաստանի երիասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին տուր Հայաստան-Ալբանիա խաղից հետո տեղի մա...
Երկրպագուների միասնական երթ Հայաստան - Խորվաթիա խաղից առաջ․ հայտնի է ժամն ու վայրը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը երթ կանցնացնի Երևանում։ «Սեպտեմբերի 11-ին ժամը 16:00, Հ...