Մի՛ տրվեք սադրանքներին. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է Հայաստանում առաջին հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած իրադարձություններին:
Նա կոչ է արել չտրվել սադրանքներին՝ վստահություն հայտնելով, որ երկու եղբայրական ժողովուրդների ընդհանուր ապագան կդիմանա այդ ամենին։
Անցկացվող միջոցառումը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճիշտ քայլ է անվանել։ Նա ընդգծել է, որ անգամ ամենակեղտոտ սադրանքները չեն հաջողվել (Գորիսում Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալությունը - խմբ.), և համաժողովը կայացել է և դեռ աշխատելու է:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիայի սյունակագիր Աշոտ Գևորգյանը նախօրեին Գորիսում։
Նմանատիպ հոդվածներ
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...