Քաղաքականություն
Հաջիևն ասել է, թե որ դեպքում է Ադրբեջանը պատրաստ թույլատրել ԿԽՄԿ-ին Հայաստանից օգնություն տեղափոխել Արցախ
Julya
Ադրբեջանը պատրաստ է թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) Հայաստանից օգնություն տեղափոխել Լեռնային Ղարաբաղ, եթե Կարմիր մահիկի օգնությունը միևնույն ժամանակ մտնի այնտեղ։ Այս մասին «Ռոյթերզ»-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքն ու Ակնայի ճանապարհը կարող են բացվել միաժամանակ՝ որպես փորձնական ծրագրի մի մաս, որը կարող է թուլացնել լարվածությունը և առաջ մղել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության բանակցությունները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Բաքվից 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատարները հասել են Ակնա (Աղդամ): Նշենք, որ արցախյան իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ վերոնշյալ քայլը որևէ կերպ իրենց հետ համաձայնեցված չի եղել։
Նմանատիպ հոդվածներ
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Julya
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Julya
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
Julya
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
Julya