Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ խոսել է Լաչինի միջանցքի մասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լաչինի միջանցքի հարցը քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Տեղեկությունը նշված է նախարարի X- ի (նախկինում՝ Twitter) միկրոբլոգում։
«Հայաստանը վերահաստատել է իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի (որպես Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհի) շրջափակումը Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացման շրջանակներում վերացնելու վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ։
Հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը։
Նմանատիպ հոդվածներ
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...