ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է Բրյանսկի գործարաններից մեկին. բռնկվել է հրդեհ
Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակում են գործել Բրյանսկի արդյունաբերական օբյեկտի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրաինացի ահաբեկիչները անօդաչու թռչող սարք են օգտագործել Բրյանսկ քաղաքում արդյունաբերական օբյեկտի վրա հարձակվելու համար, ինչի հետևանքով վարչական շենքում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան»,- գրել է մարզի ղեկավարը։ Նրա խոսքով, տեղում արդեն աշխատում են հրշեջ բրիգադները, օպերատիվ ու արտակարգ ծառայությունները։
Ըստ SHOT թելեգրամյան ալիքի՝ խոսքը Ռուսաստանի խոշորագույն միկրոէլեկտրոնիկայի ձեռնարկություններից մեկի՝ «Кремний-Эл» գործարանի մասին է։ Տեղի բնակիչները պատմել են, որ քաղաքի Սովետսկի թաղամասում ուժեղ պայթյուն է լսվել, որից հետո ձեռնարկության վրա ծուխ է սկսել բարձրանալ։
Ալեքսանդր Բոգոմազն ավելի ուշ հայտնել է, որ Բրյանսկ քաղաքում արդյունաբերական օբյեկտի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի ընկնելու հետեւանքով առաջացած հրդեհը մարվել է։
Քաղաքի բնակիչները ձեռնարկության վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքները ներկայացնող տեսանյութեր են հրապարակել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը հարձակման են ենթարկվել Ռուսաստանի 3 շրջաններ
Գիշերվա ընթացքում անօդաչու թռչող սարքերով հարձակման են ենթարկվել Ռուսաստանի երեք շրջաններ։ Ժամը 03։00-ի սահմաններում Դոն...
Որքան տարածք է վերահսկում Ադրբեջանը Ջերմուկում. ոչ պաշտոնական. Sputnik
Ադրբեջանի զինված ուժերը 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկի ուղղությամբ անմիջական հսկողության տակ են վերց...
ՀՀ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն` ադրբեջանական ռազմական գերատեսչության հայտարարության վերաբերյալ։ «Ադրբեջան...
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմի ապատեղեկատվության վերաբերյալ: ...