Ֆրանսիան ԱԹՍ-ներ կմատակարարի Կիևին
Ֆրանսիան հայտարարել է Կիև անօդաչու սարքերի մատակարարումների մեկնարկի մասին, գրում է Говорит Москва-ն։
Ավելի քան 150 անօդաչու թռչող սարքեր, որոնք արտադրվել են Delair ընկերության կողմից, որի կենտրոնակայանը գտնվում է Թուլուզում, կհանձնվեն Ուկրաինային։
Նշվում է, որ համապատասխան հայտարարությունն արել է երկրի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուն։
Ավելի վաղ Ֆրանսիան Ուկրաինային մատակարարել էր «Caesar» ինքնագնաց հրետանային կայանքներ և «Crotale» հակաօդային համակարգեր։ Փարիզը նաև ուղարկել է Կիև զրահատեխնիկա, «AMX-10 RC» թեթև անիվներով տանկեր, «Milan» հակատանկային հրթիռներ, «Mistral» դյուրակիր հակաօդային պաշտպանության համակարգեր, ֆրանս-իտալական «SAMP/T» հակաօդային պաշտպանության համակարգեր։ Բացի այդ, մատակարարվել են ֆրանսիական հեռահար «SCALP» հրթիռներ։
Նմանատիպ հոդվածներ
Որքան տարածք է վերահսկում Ադրբեջանը Ջերմուկում. ոչ պաշտոնական. Sputnik
Ադրբեջանի զինված ուժերը 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկի ուղղությամբ անմիջական հսկողության տակ են վերց...
ՀՀ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն` ադրբեջանական ռազմական գերատեսչության հայտարարության վերաբերյալ։ «Ադրբեջան...
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմի ապատեղեկատվության վերաբերյալ: ...
Ադրբեջանը այսօր Իսրայելի ավիաբազայից ռազմամթերքի հերթական խմբաքանակն է տեղափոխել Գյանջա. Ateo
Ադրբեջանական Silk Way ավիաընկերության Իլ-76 օդանավն այսօր Իսրայելի ավիաբազայից ռազմամթերքի հերթական խմբաքանակով վերադարձ...