Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ` արցախցի 3 ֆուտբոլիստները ազատ են արձակվել

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Լաչինի սահմանային անցակետում կալանավորված արցախցի 3 ֆուտբոլիստները ազատ են արձակվել:

 

Լուրի իսկությունը ստուգելու համար Auroranews-ը կապ հաստատեց  Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ, վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք չունեն որևէ մեկնաբանություն, քանի որ առնչություն չունեն այս հարցի հետ, իրենց այդ հարցով չեն դիմել:

 

«Մեզ դիմելու պարագայում մենք պատրաստակամ ենք` կազմակերպելու այդ տեղափոխությունը» ,- ասաց Ամատունին: 

 

Նշենք, որ դեռևս պաշտոնական հայտարարություն չկա այս առնչությամբ:  

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը առևանգված 3 երիտասարդներին կեղծ մեղադրանքներով դատապարտել էր 10 օրվա կալանքի։ Նրանք մեղադրվում են «Ադրբեջանի դրոշը անարգելու մեջ»։

Քաղաքականություն