ՊՆ-ում ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակը
Սեպտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Ճեպազրույցի ընթացքում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, պատասխանել է հետաքրքրող հարցերին։
Նշվել է, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար։
[7b15594714d237f9e6eed1114aa194b1.jpg]
[1b894bbe71af6ea24519479a75eec86c.jpg]
[c9d37bc7f159dd170d23b7a258f5291f.jpg]
[237fc53bb5db7b456658cb477bc730e9.jpg]
[8398efaff91260267fda7fb1e82b7420.jpg]
[23d106217a459e61da90ae0c575ce2b2.jpg]
[e4229e49cd84733dbf8d3cc97929a88a.jpg]
[153fd5e462cd70a05abc857b69c2b9cc.jpg]
[4048755da26ce09bd81620cf68252ad1.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղ...
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին ամրաշինական աշխատանքներ են...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ԱՀ ՊՆ
Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում...
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ իր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մեծաթիվ հետևորդներ ունեցող օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիք...