«Խաղաղության պայմանագրի գրեթե 70%-ը պատրաստ է». Հաջիև
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը ծավալուն հարցազրույց է տվել «Arab News»-ին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, խաղաղության գործընթացին, բանակցություններին և ընթացիկ իրավիճակին։
Հաջիևը, մասնավորապես, ասել է.
«Ադրբեջանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել և տարածաշրջանում առճակատման էջը շրջել։ Մենք կցանկանայինք ապրել խաղաղության մեջ։ Բայց գնդակը Հայաստանի դաշտում է։ Որքան շուտ հասկանան այս իրականությունը, այնքան լավ կլինի բոլորի համար։
Մենք շատ կարևոր առաջընթացի էինք հասել։ Փաստաթղթի գրեթե 70%-ը պատրաստ է ու, մեծամասամբ, համաձայնեցված։
Խաղաղության պայմանագրի ստորագրումն ամբողջությամբ կփոխի Հարավային Կովկասի տարածաշրջանի լանդշաֆտը։ Բայց Հայաստանի վարչապետը մի կողմից ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից՝ դեռևս հայկական զինված ուժեր պահում մեր տարածքում։ Նա շարունակում է ֆինանսավորել մեր տարածքում գործող անօրինական ռեժիմը», - հայտարարել է Հաջիևը։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը զինվում է և պատրաստվում է իր սահմանները մինչեւ վերջ պաշտպանել». Ալեն Սիմոնյան
Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոն...
«Զավեշտ է, որ այն միավորը, որը պետք է պաշտպանի արցախցիներին, այսօր արցախցիներին բլոկադայի մեջ է պահում». Ալեն Սիմոնյան
Դա աճպարարություն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադա...
«Երևանում` Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները վնասում են ԼՂ-ում օգնության կարիք ունեցող մարդկանց». Զախարովա
Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև Լեռնային Ղարաբաղում օգնութ...
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել ե...