Հայ-ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական. Reuters
Հայ-ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական, «Reuters»-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը:
Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականների կազմում է լինելու նաև Կանզասի ազգային գվարդիան, որն արդեն 20 տարի համագործակցում է Հայաստանի հետ։ Զորավարժությունների ընթացքում ամերիկացի զինվորականները կօգտագործեն հրաձգային զինատեսակներ և չեն կիրառի ծանր զինտեխնիկա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի և ԱՄՆ-ի սպասվող համատեղ զորավարժությունները:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղ...
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին ամրաշինական աշխատանքներ են...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ԱՀ ՊՆ
Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում...
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ իր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մեծաթիվ հետևորդներ ունեցող օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիք...