«Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման հարցն այս պահին չի քննարկվում». Բորել
Եվրամիությունը չի դիտարկում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը դադարեցնելու հարցը։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«2022 թվականի հուլիսի 18-ին ԵՄ էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացման շրջանակներում Ադրբեջանի հետ ստորագրված «էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման մասին» հուշագրի սառեցումն այս պահին չի քննարկվում։ Դրա հետ մեկտեղ ԵՄ շարունակում է բացատրել Բաքվին Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար կացության խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը», - նշում է Բորելը՝ հավելելով, - «Այս խնդրի համարժեք լուծման բացակայությունը կարող է գործնական ազդեցություն ունենալ Ադրբեջանի՝ ԵՄ հետ ունեցած հարաբերությունների վրա»։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը զինվում է և պատրաստվում է իր սահմանները մինչեւ վերջ պաշտպանել». Ալեն Սիմոնյան
Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոն...
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել ե...
«Զավեշտ է, որ այն միավորը, որը պետք է պաշտպանի արցախցիներին, այսօր արցախցիներին բլոկադայի մեջ է պահում». Ալեն Սիմոնյան
Դա աճպարարություն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադա...
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ. Բեգլարյան
Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցա...