ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալբանիայի վարչապետը Պուտինի և Պրիգոժինի մասին անեկդոտ է պատմել
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման պատմել է մի անեկդոտ, որտեղ ակնարկել է Պուտինի մասնակցությունը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի սպանությանը։
Սլովենիայում Բլեդի ռազմավարական ֆորումում նա հարցրեց ֆորումի մասնակիցներին, թե արդյոք նրանք գիտեն, որ Ռուսաստանը ցանկանում է միավորել իր ժամային գոտիները՝ իր տարածքների երկու ծայրերի միջև մեծ տարբերության պատճառով: Դրանից հետո նա մի անեկդոտ է պատմել, որը ներկաների մոտ ծիծաղ է առաջացրել:
«Վարչապետը գնում է Պուտինի մոտ և ասում՝ խնդիր կա։ Ընտանիքս արձակուրդում էր, զանգեցի՝ բարի գիշեր ասելու, բայց արդեն առավոտ էր։ Ես զանգահարեցի Օլաֆ Շոլցին՝ շնորհավորելու ծննդյան տարեդարձը, բայց նա ասաց, որ դա կլինի հաջորդ օրը: Ես զանգահարեցի Սի Ծինփինին՝ շնորհավորելու նրան Նոր տարին, բայց նա ինձ ասաց, որ դեռ հին տարի են ապրում»: Իսկ Պուտինը պատասխանում է. «Այո, դա ինձ հետ էլ է պատահել: Ես զանգահարեցի Պրիգոժինի ընտանիքին՝ ցավակցություն հայտնելու համար, սակայն նրա ինքնաթիռը դեռ օդ չէր բարձրացել»,- ասել է Ռաման։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող եք վիրավորել ինձ, հայհոյել․ Արայիկ Հարությունյանի ելույթը` սուլոցների ներքո
«Մենք մենակ ենք, ընկերներ և աջակիցներ չունենք, բոլոր հարցերը պետք է լուծենք միասին»,- այդ մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերթական պրովոկացիան․ Ադրբեջանն Ակնայով ալյուր է ուղարկում Ստեփանակերտ
Ադրբեջանական հերթական պրովոկացիան․ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը պատրաստվում է մարդասիրական օգնութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չորս երեխա ունեմ, հինգերորդին ենք սպասում, բայց ինձ նպաստ չեն տալիս». գյուղացին՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետը ծանոթացել է Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման և տարածքի բարեկարգման շի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թվերը սպասելի չէին. Հայկ Մարության
Թվերը սպասելի չէր, հաղթանակի հույս ունեինք, բայց մասնակցությունը շատ ցածր էր, պետք է սպասել: Այս մասին քիչ առաջ լրագրողն...