ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չորս երեխա ունեմ, հինգերորդին ենք սպասում, բայց ինձ նպաստ չեն տալիս». գյուղացին՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետը ծանոթացել է Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքներին: Փաշինյանը հանդիպել է նաև բնակիչների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները. «Անչափահաս չորս երեխա ունեմ, հինգերորդն էլ ունենալու ենք, բայց ինձ նպաստ չեն տալիս: Ես Վրաստանի քաղաքացի եմ, երեխեքս՝ ՀՀ»,- ասել է տղամարդը:
Փաշինյանը ներկայացրել է Կառավարության մոտեցումը. «Մարդը աշխատունակ ա, ինչի՞ պիտի նպաստ ստանա: Էսօր ընկերությունները գնում եմ, ուրիշ երկրներից աշխատող են հրավիրում, որ գան, ՀՀ-ում աշխատեն: Ամբողջ հանրապետությունում շինարարություն է: Առողջ մարդը պետք է աշխատի, ընտանիքը պահի»:
Տղամարդն էլ ի պատասխան նշեց, որ ինքն աշխատում է, իր երեխաներին պահում է, սակայ ուզում է, որ ամեն բան հավասար լինի։
Առավել մանրամասն՝ տեսանյութում |
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող եք վիրավորել ինձ, հայհոյել․ Արայիկ Հարությունյանի ելույթը` սուլոցների ներքո
«Մենք մենակ ենք, ընկերներ և աջակիցներ չունենք, բոլոր հարցերը պետք է լուծենք միասին»,- այդ մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերթական պրովոկացիան․ Ադրբեջանն Ակնայով ալյուր է ուղարկում Ստեփանակերտ
Ադրբեջանական հերթական պրովոկացիան․ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը պատրաստվում է մարդասիրական օգնութ...
Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է. ՌԴ ԱԳՆ
Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում:Ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության...
Արայիկ Հարությունյանը հայտարարեց իր հրաժարականի մասին
Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձով է հանդես եկել և նշել, որ հրաժարական է ներկայացնում է․ ...