Կառուցապատողների դեմ աղմկահարույց նախագիծը կընդունվի. «Հրապարակ»
Գեւորգ Պապոյանի գլխավորած ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել աղմկահարույց նախագիծը` կառուցապատողների մասին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Խոսքը Պապոյանի հեղինակած օրենքի մասին է, որով առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, գումարն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին: Առաջին ընթերցման տարբերակում առաջարկում էր՝ 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը՝ երբ բնակարանը կառուցված լինի եւ հանձնվի սեփականատիրոջը։ Այս նախագիծը բուռն կրքեր առաջացրեց ինչպես կառուցապատողների, այնպես էլ ՔՊ-ի շրջանում։
Մարդիկ վստահ էին, որ փոքր եւ միջին կառուցապատողները դուրս կմղվեն դաշտից` շենք կառուցելը կմոնոպոլացվի Հայաստանում: Եվ առաջին ընթերցում անցած նախագիծը սառեցվեց, որ լրամշակվի։ Երկրորդ ընթերցման ներկայացված տարբերակում չնչին խմբագրում է արվել՝ 25/75 հարաբերակցությունը փոխվել է 30/70-ի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը զինվում է և պատրաստվում է իր սահմանները մինչեւ վերջ պաշտպանել». Ալեն Սիմոնյան
Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոն...
«Երևանում` Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները վնասում են ԼՂ-ում օգնության կարիք ունեցող մարդկանց». Զախարովա
Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև Լեռնային Ղարաբաղում օգնութ...
Ալեն Սիմոնյանը մասնակցում է ՔՊ-ի քարոզարշավին. ԱԺ-ից մեկնաբանում են
Երևանի քաղաքապետի ընտրություննեի հետ կապված՝ քարոզարշավին հետևելիս նկատեցինք, որ քարոզարշավին մասնակցում է նաև ԱԺ նախագա...
«Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մասին ՀՀ վերջին առաջարկներին». Գրիգորյան
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին։ Այս մասին լրագրողների հետ...