Պուտինը պատմել է, թե ինչպես է Արևմուտքը խաբել Ռուսաստանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Արևմուտքը խաբել է Ռուսաստանին հացահատիկի գործարքի մարդասիրական բնույթի վերաբերյալ։
«Արևմուտքը, մեղմ ասած, խաբեց մեզ սևծովյան նախաձեռնության՝ զարգացող երկրներին աջակցելու հումանիտար նպատակների վերաբերյալ», - ասել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով, Ուկրաինայից արտահանված 32,8 մլն տոննա բեռներից ավելի քան 70 տոկոսն ուղղվել է հարուստ երկրներ, առաջին հերթին՝ ԵՄ երկրներ։
Նա նշել է, որ կարիքավոր երկրների բաժինը կազմել է ընդամենը 3 տոկոս՝ 1 մլն տոննայից պակաս։
Պուտինը նաև ասել է, որ մինչ Ռուսաստանն ապահովում էր հացահատիկային միջանցքի երկայնքով անվտանգությունը, «մյուս կողմը» հումանիտար միջանցքներն օգտագործում էր ահաբեկչական հարձակումների համար։
Նմանատիպ հոդվածներ
«Երևանում` Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները վնասում են ԼՂ-ում օգնության կարիք ունեցող մարդկանց». Զախարովա
Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև Լեռնային Ղարաբաղում օգնութ...
Ալեն Սիմոնյանը մասնակցում է ՔՊ-ի քարոզարշավին. ԱԺ-ից մեկնաբանում են
Երևանի քաղաքապետի ընտրություննեի հետ կապված՝ քարոզարշավին հետևելիս նկատեցինք, որ քարոզարշավին մասնակցում է նաև ԱԺ նախագա...
«Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մասին ՀՀ վերջին առաջարկներին». Գրիգորյան
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին։ Այս մասին լրագրողների հետ...
«Հայաստանը զինվում է և պատրաստվում է իր սահմանները մինչեւ վերջ պաշտպանել». Ալեն Սիմոնյան
Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոն...