Հոլիվուդում գործադուլների պատճառով Կալիֆոռնիայի տնտեսությունը 5 միլիարդ դոլարի վնաս է կրել

Հոլիվուդի գործադուլների ազդեցությունը Կալիֆորնիայի տնտեսության վրա հասել է գրեթե 5 միլիարդ դոլարի՝ սցենարիստների պիկետների մեկնարկից չորս ամիս անց, գրում է Financial Times-ը։

 

Ակնկալվում է, որ այս թիվը կաճի այն բանից հետո, երբ արհմիությունների ներկայացուցիչների և ստուդիաների միջև վերջին բանակցություններն ավելի են սրել լարվածությունը:

 

Դերասանների և սցենարիստների առաջին համատեղ գործադուլը վերջին 60 տարվա ընթացքում փակել է հոլիվուդյան արտադրությունների մեծ մասը՝ ստեղծելով դոմինոյի էֆեկտ սննդի սպասարկողների, քիմմաքրողների, վարորդների, մեքենաների վարձույթով զբաղվող ընկերությունների և կինոարդյունաբերությանն աջակցող այլ փոքր ձեռնարկությունների համար, ասել է հետազոտությունն անցկացրած, Միլքենի ինստիտուտի  գլխավոր ստրատեգ  Քևին Քլոդենը։ 

 

Քանի որ գրողների գործադուլը շարունակվում է  124  օր, Կալիֆորնիայի տնտեսությանը հասցված վնասն արդեն  գերազանցել է 2,1 միլիարդ դոլարի վնասը, որը հասցվել էր 2007-08 թվականներին Հոլիվուդում վերջին խոշոր գործադուլի հետևանքով, երբ Ամերիկայի գրողների գիլդիայի անդամները լքել էին այն 100 օրով: Կալիֆորնիայի նահանգի գանձապետ Ֆիոնա Ման այս շաբաթ հրատապ հաղորդագրություն է ուղարկել խոշոր ստուդիաների ղեկավարներին՝ քննադատելով արհմիությունների հետ համաձայնության հասնելու նրանց ձախողումը և կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

 

Մի քանի շաբաթ շարունակ ոչ մի քննարկում չի եղել ստուդիաների և 160,000 հոգանոց Կինոդորասանների գիլդիայի  (WGA) միջև, որի անդամները գործադուլ են սկսել  հուլիսի կեսից։  Ստուդիաները սկսել են հետաձգել ֆիլմերի թողարկումները մինչև հաջորդ տարի:

 

WGA-ի անժամկետ գործադուլը սկսվել է մայիսի 2-ին։   Գործադուլի պատճառը հոնորարների և արհեստական ​​ինտելեկտի կիրառման հարցերն են։