Մահացել է եգիպտացի միլիարդատեր Մուհամմեդ Ալ Ֆայեդը
94 տարեկան հասակում մահացել է եգիպտացի միլիարդատեր Մուհամմեդ Ալ Ֆայեդը, որի ավագ որդին՝ Դոդին, ամուսնալուծությունից հետո հանդիպում էր արքայադուստր Դիանայի հետ։ Տեղեկությունը հայտնում է Sky News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միլիարդատերը «խաղաղ մահացել է ծերությունից» սեպտեմբերի 1-ին։ Նրան հուղարկավորել են Լոնդոնի կենտրոնական մզկիթից:
Մուհամեդ Ալ-Ֆայեդը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք է տեղափոխվել 1960-ականներին։ Նա առավել հայտնի էր որպես «Harrods» հանրախանութի և «Fulham» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր: 2010-ին նա վաճառեց խանութը, իսկ 2013-ին ազատվեց մարզական թիմից։
Միլիարդատերը Փարիզի թունելում 1997թվականին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո 10 տարի շարունակ ֆինանսավորել է ողբերգության պատճառների մասնավոր հետաքննությունը:
Նա նաև հասարակական արշավ էր իրականացնում՝ պարզելու համար արքայադուստր Դիանայի և իր որդու մահվան պատճառ դարձած վթարի մեջ թագավորական ընտանիքի և բրիտանական հատուկ ծառայությունների դերը։
Գործարարը համարում էր, որ նրանք ներգրավված են աստղային զույգի դեմ կազմակերպված դավադրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Պայթյունի հետևանքով զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Արարատի Նշավան գյուղից էր, 7 ամսվա ծառայող
Նախօրեին ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանն Արարատի մարզի Նշավան գյուղից էր, 7 ամսվա զինծ...
Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված մայոր Բաբաջանյանը Սիսիանից էր. մասնակցել է 44–օրյա պատերազմին
«18 տարեկանից զինվորական ծառայության մեջ է։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան է ավարտել, անցած տարի էլ Մոսկվայու...
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգու...
Արցախում հացի խնդիրը մեղմելու համար ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ
Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարել է․ «Հարգելի հողօգտագործողնե՜ր, հ...