Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որը նա հղել է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման 32–ամյակի առիթով։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նա նշել է, որ 32 տարի առաջ, երբ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը, Լեռնային Ղարաբաղի հայությունն ականատեսն էր Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի, և անկախության հռչակագրի ընդունումը պայմանավորված էր նաև գոյաբանական սպառնալիքով:
ՀՀ վարչապետը շեշտել է, որ 44-օրյա պատերազմից հետո նույնպես ԼՂ ժողովուրդը էթնիկ զտման ենթարկվելու սպառնալիքի առաջ է, և դրա ականատեսն է նաև միջազգային հանրությունը, և ՀՀ ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը ջանքեր գործադրի՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները»,–նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն այն մոտեցումն ունի, որ հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։
Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Նմանատիպ հոդվածներ
Անկախության տարեդարձ՝ շրջափակման պայմաններում․ Արցախի Հանրապետությունը 32 տարեկան է
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Արցախի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը․ 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական...
Պայթյունի հետևանքով զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Արարատի Նշավան գյուղից էր, 7 ամսվա ծառայող
Նախօրեին ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանն Արարատի մարզի Նշավան գյուղից էր, 7 ամսվա զինծ...
Հայտնի է, թե ով է Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամնատարը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Դենիսի Կուլակովը։ Կիրիլ Կուլակովը ծն...
Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված մայոր Բաբաջանյանը Սիսիանից էր. մասնակցել է 44–օրյա պատերազմին
«18 տարեկանից զինվորական ծառայության մեջ է։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան է ավարտել, անցած տարի էլ Մոսկվայու...