Պայթյունի հետևանքով զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Արարատի Նշավան գյուղից էր, 7 ամսվա ծառայող
Նախօրեին ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանն Արարատի մարզի Նշավան գյուղից էր, 7 ամսվա զինծառայող: News.am-ի հետ զրույցում Արթուրի համադասարանցին պատմել է, որ Արթուրը տան ավագն էր, ունի իրենից փոքր եղբայր եւ քույր, հայրը ոստիկան է:
«Արթուրն էլ էր ցանկանում ոստիկանական ակադեմիա ընդունվել, բայց գործերը տալու համար զինծառայության գրքույկ էր պետք, ասում էր՝ գնամ, ծառայեմ, գամ, ընդունվեմ: Արթուրն այս տարի հունվարի 23-ին էր բանակ զորակոչվել, շատ գոհ էր ծառայությունից, մտերիմ ընկերոջ հետ էր զորակոչվել: Երեկ էլ հետը խոսել ենք, գրում էր, որ մի քանի օրից տեղափոխվելու է ընկերոջ մոտ, շատ ուրախ էր»,- պատմել է համադասարանցին։
Նա նշել է նաև, որ Արթուրը բոլորի սիրելին էր, դասարանի ուրախությունը. «Դասարանում ինքը մի կողմ, մնացածը՝ մի կողմ․ շատ զուսպ էր, դաստիարակված, բոլորն իրեն շատ էին սիրում»:
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ երեկ հաղորդեց, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված մայոր Բաբաջանյանը Սիսիանից էր. մասնակցել է 44–օրյա պատերազմին
«18 տարեկանից զինվորական ծառայության մեջ է։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան է ավարտել, անցած տարի էլ Մոսկվայու...
Արցախում հացի խնդիրը մեղմելու համար ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ
Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարել է․ «Հարգելի հողօգտագործողնե՜ր, հանրապ...
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգու...
Անկախության տարեդարձ՝ շրջափակման պայմաններում․ Արցախի Հանրապետությունը 32 տարեկան է
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Արցախի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը․ 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական...