Տնտեսություն

Տնտեսագետը՝ վերջին շրջանում բենզինի թանկացման մասին․ Sputnik

Julya
Տնտեսագետը՝ վերջին շրջանում բենզինի թանկացման մասին․ Sputnik

Հայաստանը նավթ արդյունահանող երկիր չէ, հետևաբար բենզինն այստեղ էժան լինել չի կարող։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագետ Արմեն Քթոյանը։

 

Նա անդրադարձել է բենզինի գների` վերջին շրջանի վայրիվերումներին։ Եթե 2023 թ. սկզբին 94 տեսակի բենզինի` պրեմիումի 1 լիտրը հնարավոր էր ձեռք բերել 320–340 դրամով, ապա այն հիմա թանկացել է` հասնելով մինչև 520 դրամի։ Մինչ այս բենզինի ամենաբարձր գինը գրանցվել էր 2022 թ. ապրիլին` 1 լիտր պրեմիում դասի բենզիննարժեր 540 դրամ:

 

Ինչպես գրում է լրատվամիջոցը,  Արմեն Քթոյանի համոզմամբ` մի քանի ամիս արձանագրված գնանկումը հազվադեպ, մեկանգամյա երևույթ է։ Դրա համար տնտեսագետն ունի մի քանի հիմնավորում։

 

Նա հիշեցրել է, որ բենզինի մեր հիմնական մատակարարը Ռուսաստանն է, ավելի քիչ ծավալներով` Եգիպտոսը, Հունաստանը և Իրանը (քանի որ առկա են տրանսպորտային խնդիրներ հատկապես 2020 թ. պատերազմից հետո)։

 

Երբ ՀՀ-ում բենզինի գինն ընկավ, պատճառը, ըստ Քթոյանի, այն էր, որ ՌԴ-ում նավթավերամշակող ընկերությունները նախկինի պես շարունակում էին իրենց գործունեությունը, սակայն արևմտյան պատժամիջոցների հետևանքով պահանջարկը սկսեց կրճատվել, արտահանման ծավալները` նվազել։

 

«Այդ ընթացքում հայաստանյան մատակարարները, որոնք կարողացան ԵԱՏՄ մեր անդամակցության տված որոշակի արտոնություններով նավթավերամշակող ընկերություններից ձեռքբերել բենզին, ըստ էության, գները չբարձրացրին»,– նշել է Քթոյանը։

 

ՀՀ–ում բենզինի գնի բարձրացման մյուս գործոններից Քթոյանն առանձնացրել է ՌԴ կենտրոնական բանկի կողմից ռուբլու թանկացումը, ինչպես նաև լոգիստիկ խնդիրները։

 

 

 

 

 

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250