Մինչև Ուկրաինայում հրադադարի հասնելը, այնտեղ արևմտյան զորքեր չեն ուղարկվի․ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ մինչև Ուկրաինայում հրադադարի հաստատումը արևմտյան զորքեր ուղարկելու մասին խոսք լինել չի կարող։
«Մինչև այդ պահը Ուկրաինա զորքեր չեն ուղարկվի», - ասել է նա Sat.1-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, նույնիսկ եթե հրադադար հաստատվի, դա հնարավոր կլինի միայն Գերմանիայի համար «էական վերապահումներով», և դրա ճանապարհին կան շատ խոչընդոտներ։ Նա հավելել է, որ ամեն դեպքում, Գերմանիան Ուկրաինայում ռազմական առաքելություն իրականացնելու ծրագրեր չունի։
Միևնույն ժամանակ, կանցլերը նշել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցերը գտնվում են այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» իրավասության ներքո, բայց ոչ Եվրահանձնաժողովի։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Financial Times-ին տված հարցազրույցում ասել էր, որ Եվրոպան ունի «բավականին ճշգրիտ ծրագիր» զորքեր տեղակայելու Ուկրաինայի տարածքում՝ հրադադարից հետո անվտանգության երաշխիքների ապահովման շրջանակներում։ Նրա խոսքերը սուր քննադատության արժանացան Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի կողմից, ով նշեց, որ սկզբունքորեն սխալ է նման հարցեր քննարկել բանակցությունների մեկնարկից առաջ։
Նմանատիպ հոդվածներ
Մհեր Սեդրակյանի որդին, Լևոն Քոչարյանը. «Հայաստան» դաշինքի առաջին 50 անունները
«Հայաստան» դաշինքը հրապարակել է իր ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը: Նրանք են` 1. Ռոբերտ Քոչարյան 2. Իշխ...
Բայդենն իրեն «սևամորթ կին» է անվանել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հերթական լեզվի սայթաքումն է թույլ տվել՝ ասելով, որ «հպարտ» է լինել առաջին «սևամորթ կինը, որը ծառ...
ԵՄ 9 երկրներ դեմ են արտահայտվել գազի գնի առավելագույն շեմ սահմանելուն
Եվրոպական միություն երկրների Էներգետիկայի նախարարների նիստում գազի գնի վերջին շեմի սահմանման շուրջ փորձնական քվեարկությա...
Իրանը ուկրաինական հակամարտության մաս չէ. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հերքել է Ուկրաինայի դեմ պատերազմում Թեհրանի ա...