
Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»

Այս տարվա հունիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը, իր «հատիկ-հատիկ» օպերացիայի գործունեությունը ներկայացնելով, հայտնել էր. «Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց, 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6.5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 123 մլն 224 հազար ՀՀ դրամ է: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Մարտունի համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը ասել է. «Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գետափնյա 2-րդ փողոց, 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6.5 հա մակերեսով անշարժ գույքը երբեւիցէ հանգուցյալ՝ Հարություն Հարությունյանի միակ ժառանգին չի պատկանել. նշված մակերեսով հողամասը ՀՀ Կառավարության 26.01.2006 թվականի թիվ 135-Ն որոշմամբ փոխանցվել է համայնքին»:
«Այս դեպքում հարց է առաջանում, թե 2006 թվականից համայնքապատկան հողակտորը Նիկոլ Փաշինյանը ինչպես է «հատիկ-հատիկ» վերադարձրել Մարտունի համայնքին ու պարծենում է վերադարձրածով՝ այն շուկայական արժեքով գնահատելով 123 մլն դրամ:
Սա նշանակում է, որ հերթական անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաբում է քաղաքացիներին, ստում ու մոլորեցնում՝ թալանի վերադարձի հոգնեցնող վերնագրերով»,- գրում է օրաթերթը։