Նոր Հաճնի կամրջի մոտ բեռնատարներ են բախվել․ կան տուժածներ
Օգոստոսի 31-ին, ժամը 10:20-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «MAN» (վարորդ Ա․ Ն․, ծնված 1979 թ.) և «Ford» (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 1975 թ.) մակնիշների բեռնատարները։ «Ford» մակնիշի բեռնատարի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
[c68ac3ff6cdbf4aa930169bda0e16aaa.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Կյանքից զրկված զինվորները կրակել են միմյանց վրա․ պատճառը հայտնի է. նոր մանրամասներ
Ինչու է Սյունիքի զորամասերից մեկում երկու զինծառայող կյանքից զրկվել՝ մահացու հրազենային վիրավորում ստանալով: ArmLur -ի տ...
Հայաստանի զորոմասերից մեկում 2 զինծառյող է մահացել. ՊՆ
Հայաստանի զորոմասերից մեկում 2 զինծառյող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը «Օգոստոսի...
«Բացարձակ սուտ» է. Պեսկովը հերքել է Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանն առնչությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» է որակել այն պնդումները, թե, իբր, Կրեմլը կարող էր մասնակից...
Կա վարկած, որ Պրիգոժինի ինքնաթիռում ռումբ է տեղադրված եղել
Տվերի մարզում Կուժենկինո գյուղի մոտակայքում վթարի ենթարկված ինքնաթիռում, որում գտնվել է Եվգենի Պրիգոժինը, կարող էր ռումբ...