Տնտեսություն
Toyota ավտոարտադրողը դադարեցրել է աշխատանքը երկրի բոլոր գործարաններում
Toyota ավտոարտադրողը դադարեցրել է աշխատանքը երկրի բոլոր գործարաններում՝ համակարգի լայնածավալ խափանման պատճառով:
Ընդհանուր առմամբ, Toyota Motor-ն ունի 14 հավաքման գործարան Ճապոնիայում: Անսարքությունների պատճառով աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը չի կարողանում մեքենաների արտադրության բաղադրիչներ պատվիրել: Խափանման պատճառը դեռ հայտնի չէ, սակայն նշվում է, որ խափանումը համակարգային բնույթ է կրում։
Գործարանների վերականգնման ժամկետները նույնպես չեն հայտարարվել։ Միաժամանակ, ճապոնական ավտոմոբիլային կոնցեռնը պաշտոնական հայտարարություններ չի արել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Տնտեսություն բաժնից
Հայաստանը դարձել է վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
5.0