Ռուսական նավթի ամենախոշոր գնորդ Հնդկաստանը մտադիր է կտրուկ նվազեցնել գնումները

Ռուսական նավթի ամենախոշոր գնորդ Հնդկաստանը, որը Ռուսաստանի Դաշնության նավահանգիստներից դուրս էր բերում ամեն երկրորդ բարելը, մտադիր է կտրուկ նվազեցնել գնումները։ Հնդկաստանի կախվածությունը «Ռուսաստանի նավթից էապես կկրճատվի»։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է էներգետիկայի նախարար Հարդեպ Պուրին։

 

Նրա խոսքով, հնդկական նավթավերամշակման գործարանները, որոնք պատերազմի սկսվելուց հետո ավելի քան 40 անգամ ավելացրել են գնումները Ռուսաստանի Դաշնությունից, կանցնեն Մերձավոր Արևելքի շուկա։ 

 

«Պարսից ծոցի նավթի գները «էականորեն ավելի գրավիչ են դարձել», - ասել է Պուրին: 

 

Նշենք, որ Ռուսական նավթը Հնդկաստանի համար թանկանում է այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է սահմանափակել դրա զեղչերը։ Urals-ի վաճառքի միջին գինը, ըստ ՌԴ ֆինանսների նախարարության, կազմել է 64,37 դոլար մեկ բարելի դիմաց: