Ռուսաստանը 4 տարի անց Հնդկաստանին է մատակարարել ուրանի առաջին խմբաքանակը

Հունիսին Ռուսաստանը Հնդկաստանին է մատակարարել ուրանի առաջին խմբաքանակը տեղական միջուկային արդյունաբերության համար 2019 թվականից ի վեր՝ 13.5 միլիոն դոլարով: Այս մասին գրել է РИА Новости-ն՝ վերլուծելով ՌԴ Առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալները։

Նյու Դելիի գնած ապրանքների ծավալը կազմել է 118 տոննա։

 

Վերջին անգամ Մոսկվան Հնդկաստանին ուրան է մատակարարել 2019 թվականին, այնուհետև ամբողջ տարվա ընթացքում արտահանվել է 101․6 մլն դոլար արժողությամբ 1․77 հազար տոննա մետաղ։

 

Մոսկվան ու Նյու Դելին ակտիվորեն համագործակցում են ատոմային էներգետիկայի ոլորտում։ «Ռոսատոմի» մասնակցությամբ կառուցվում են Կուդանկուլամի ատոմակայանի նոր բլոկներ, քննարկվում են ռուսական նախագծերով Հնդկաստանում նոր կարողությունների կառուցման հեռանկարները։

 

Ինչպես հինգշաբթի հաղորդել է РИА Новости, Միացյալ Նահանգներն առաջին կիսամյակում Ռուսաստանից գնել Է 416 տոննա ուրան, ինչը 2․2 անգամ գերազանցել Է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն ու դարձել ամենաբարձր մակարդակը 2005 թվականից ի վեր: Վաշինգտոնը դրա համար վճարել է 696,5 մլն դոլար։

 

Օգոստոսի կեսերին «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ պետական կորպորացիան ձեռք է բերել Ղազախստանում «Բուդենովսկոյե» ուրանի հանքավայրը և այս ռազմավարական մետաղի պաշարներով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցրել։