Հելեն Դադայանի հարազատները սպասում են խաղաղապահների որոշմանը
Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը դեռ շարունակում է մնալ Գորիսում։ Արցախի կառավարությունը և Հելեն Դադայանի ծնողները համատեղ միջնորդագիր են ներկայացրել ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ աճյունը տեղափոխելու խնդրանքով, բայց դեռ պատասխան չկա։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Հելեն Դադայանի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը։
«Սպասողական վիճակում ենք, սպասում ենք ռուս խաղաղապահների որոշմանը, Կարմիր Խաչին էլ չի հաջողվում տեղափոխել, որովհետև Ադրբեջանը չի թույլատրում: Մարդկային ողբերությունը է տեղի ունեցել, բայց Ադրբեջանը գազանություն է անում՝ թույլ չտալով դին հասցնել ծնողներին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 12 քաղաքացի, վիրավորվել՝ 5-ը։
Ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։
Նմանատիպ հոդվածներ
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք. Ռուբեն Վարդանյան
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռու...
Ստեփանակերտում կավարտվեն սոցիալական որոշ խմբերի հավասարաչափ իրացման նախապատրաստական աշխատանքները. Ներսիսյան
Շաբաթ և կիրակի օրերին Ստեփանակերտում կավարտվեն սոցիալական որոշ խմբերի մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի հավասարաչափ իրաց...
Ամերիկացի սենատորն Արցախի դեմ Ադրբեջանի քայլերն անվանել է հանցագործություն մարդկության դեմ
Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ամերիկացի սենատոր Բիլ...
«Մարդիկ թե՛ գիշերը, թե՛ ցերեկն անցկացնում հացի հերթերի մեջ»․ Արցախի ՄԻՊ-ի օգնական
Արցախում մարդիկ ոչ թե ժամերով, այլ օրերով են հարցի հերթ կանգնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի մարդու ի...