Ստեփանակերտում կավարտվեն սոցիալական որոշ խմբերի հավասարաչափ իրացման նախապատրաստական աշխատանքները. Ներսիսյան
Շաբաթ և կիրակի օրերին Ստեփանակերտում կավարտվեն սոցիալական որոշ խմբերի մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի հավասարաչափ իրացման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Վերջին օրերին Կառավարության կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել՝ հաջորդ շաբաթվանից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանվածներ, միայնակ մայրեր, բազմազավակ ընտանիքներ և այլն) մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրումը կազմակերպելու համար:
Ընթացակարգի վերաբերյալ պատկան մարմինների կողմից կտրվի հավելյալ պարզաբանող հայտարարություն», - գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք. Ռուբեն Վարդանյան
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռու...
Հելեն Դադայանի հարազատները սպասում են խաղաղապահների որոշմանը
Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը դեռ շարունակում է մնալ...
Ամերիկացի սենատորն Արցախի դեմ Ադրբեջանի քայլերն անվանել է հանցագործություն մարդկության դեմ
Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ամերիկացի սենատոր Բիլ...
«Մարդիկ թե՛ գիշերը, թե՛ ցերեկն անցկացնում հացի հերթերի մեջ»․ Արցախի ՄԻՊ-ի օգնական
Արցախում մարդիկ ոչ թե ժամերով, այլ օրերով են հարցի հերթ կանգնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի մարդու ի...