Ամերիկացի սենատորն Արցախի դեմ Ադրբեջանի քայլերն անվանել է հանցագործություն մարդկության դեմ
Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ամերիկացի սենատոր Բիլ Քեսիդին։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օրեցօր ավելի ու ավելի է վատանում։ Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն։ Սնունդը որպես զենք օգտագործելը խախտում է Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածը, որը «հանցագործություն է մարդկության դեմ»։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Նմանատիպ հոդվածներ
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք. Ռուբեն Վարդանյան
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռու...
Երիտասարդին առևանգելու պատճառ է հանդիսացել վիճաբանությու՞նը ադրբեջանցիների հետ. մանրամասներ
Ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետից առևանգել են երիտասարդի: Երիտասարդը 22 տարեկան է, երիտասարդ...
Ստեփանակերտում կավարտվեն սոցիալական որոշ խմբերի հավասարաչափ իրացման նախապատրաստական աշխատանքները. Ներսիսյան
Շաբաթ և կիրակի օրերին Ստեփանակերտում կավարտվեն սոցիալական որոշ խմբերի մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի հավասարաչափ իրաց...
Հելեն Դադայանի հարազատները սպասում են խաղաղապահների որոշմանը
Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը դեռ շարունակում է մնալ...