Պրիգոժինին պատկանող ինքնաթիռի կործանման գործում հայտնվել է առաջին կասկածյալը

«ВЧК-ОГПУ» տելեգրամ ալիքը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, պնդում է, որ «Վագներ»- ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինին պատկանող ինքնաթիռի կործանման գործում հայտնվել է առաջին կասկածյալը, և նա Պրիգոժինի անձնական օդաչու Արտյոմ Ստեպանովն է։ 

Ստեպանովը «МНТ Аэро» ընկերության նախկին հիմնադիրն է, որը վթարի ենթարկված ինքնաթիռի պաշտոնական սեփականատերն է: Նա է, որ մուտք ուներ այդ ինքնաթիռ: 

Հաղորդվում է, որ իրավապահ մարմինները չեն կարողանում գտնել Ստեպանովին.հայտնի է միայն, որ պայթյունից քիչ առաջ նա մեկնել է Կամչատկա: Նրա եղբայրը հայտնել է, որ Ստեպանովը երրորդ օրն է՝ կնոջ և նրա եղբոր հետ արշավի մեջ է և բջջային կապով անհասանելի է: 

«МНТ Аэро»-ի անվանական սեփականատեր Օլգա Գուբարևան նույնպես արձակուրդում է՝ Կովկասում, և չի վերցնում հեռախոսը, ավելացնում է «ВЧК-ОГПУ»-ն: Ստեպանովի գործընկեր Կիրիլ Շչերբակովը նույնպես անհասանելի է և երկար ժամանակ աշխատանքի չի ներկայացել Մոսկվա-Սիթիում։ 

Shot տելեգրամյան ալիքը, վկայակոչելով աղբյուրին, պնդում է, որ հետաքննությունը դիտարկում է վարկածը, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ինքնաթիռի շասսիում։ 

Տելեգրամյան ալիքների կողմից հրապարակված տեղեկատվության պաշտոնական հաստատում այս պահին չկա: