«Չեմ կարող պատկերացնել, որ Պուտինն է դա արել». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանը, ասել է, որ չի կարող ասել, թե ով է դա արել, բայց չի կարող պատկերացնել, որ մեղավոր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

«Չեմ կարող ասել, թե ով է դա արել: Ես նույնիսկ մեծ եղբորս փաստաբանը չեմ դառնա: Բայց ես ճանաչում եմ Պուտինին: Նա խոհեմ, շատ հանգիստ և նույնիսկ դանդաղկոտ մարդ է, երբ որոշումներ է կայացնում այլ, ոչ այնքան բարդ հարցերի շուրջ: Չեմ կարող պատկերացնել, որ Պուտինն է դա արել, որ Պուտինն է մեղավոր։ Չափազանց կոպիտ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք է»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում Sputnik Բելառուսը։

 

Լուկաշենկոն նշել է, որ շատերն այժմ փորձում են աղետի պատասխանատվությունը «կախել» Ռուսաստանի նախագահի վրա։ Բայց, բելառուսական պետության ղեկավարի խոսքով, Ռուսաստանի ղեկավարը բացարձակապես կապ չունի դրա հետ։

Քաղաքականություն

Պատահարներ