Վերին Լարսի անցակետը մինչև օգոստոսի 26-ը կգործի սահմանափակ ռեժիմով
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը կգործի սահմանափակ ռեժիմով՝ պայմանավորված անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ:
Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանը վերջնականապես դադարեցրել է Հայաստանից ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան
Վրաստանը վերջնականապես դադարեցրել է ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան: Արգելքը վերաբերում է նաև Հայաստանից տեղափոխվ...
Հայտնի է` որ երկրները կանդամակցեն ԲՐԻԿՍ-ին
ԲՐԻԿՍ-ի նոր անդամներ կարող են դառնալ Արգենտինան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ա...
ԲՐԻԿՍ–ը առաջ է անցել G7-ի երկրներից. Պուտինը՝ ապադոլարացման և հացահատիկի մատակարարման մասին
Այսօր Յոհանեսբուրգում մեկնարկած ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին ներկա են գտնվել աշխարհի ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ: Գ...
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել. գործարքը նավթի շուկաների համար կայացե՞լ է. Bloomberg
Իրանը համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ պատժամիջոցները մեղմացնելու շուրջ: Այս մասին գրում է Bloomberg–ը՝ վկայակոչելով ԱՄՆ...